Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը Եվրախումբը կշարունակի գլխավորել եւս 2,5 տարի:
Ինչպես ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը հղում անելով հաղորդում է gazeta.ru-ն, Յունկերի նախկին մանդատն սպառվել է հուլիսի կեսերին:
«Մանդատը կգործի երկուսուկես տարի, սակայն իրականում այն կաշխատի միայն այդ ժամկետի կեսը», - մեջբերում է «Իզվեստիան»` հղում անելով Agence France-Presse-ին` հիշեցնելով, որ Յունկերը պետք է իր տեղը զիջեր Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին եւ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսիին:
Ըստ լրատվամիջոցներում նախկինում տարածված տեղեկատվության` Շոյբլեն պաշտոնը կզբաղեցներ 1,5-2 տարի, որից հետո նրան կփոխարիներ Մոսկովիսին:




























