Մալազիական մաքսայինները թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ են ձերբակալել` շուրջ 3 միլիոն նիմեթազեպամի հաբեր: Դրանք գնահատվում են 18 միլիոն դոլար: 

Ինչպես Straits Times-ին հղում անելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», թմրադեղերը թաքցված են եղել ծխախոտի արանքում` տոպրակներով: 

Նշվում է, որ արդեն ձերբակալվել են 5 մարդ` Մալազիայի 4 քաղաքացի եւ Բանգլադեշի մեկ հպատակ:

Մալազիական օրենքը թմրավաճառության դեպքում մեղավորների համար նախատեսում է մահապատիժ: Ընդ որում, եթե որեւէ մեկի մոտ հայտնաբերվել է 15 գ հերոին կամ 200 գ մարիխուանա, նրանք եւս դիտարկվում են որպես թմրավաճառքով զբաղվողներ: