Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն առողջ է եւ մտադիր է սկսել ակտիվ նախընտրական քարոզարշավ: Այդ մասին, ինչպես հաղորդում է utro.ru-ն, հայտարարել է անձամբ Չավեսը` Կարակասում կայացած մամլո ասուլիսում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վենեսուելայի նախագահ Չավեսը տարուց ավելի է  պայքարում է քաղցկեղի դեմ: Նա սկսել էր ռադիոթերապիայի կուրսեր անցնել անցյալ տարվա մարտի 24-ից: Նա բուժման չորս փուլ է անցել Կուբայում: Փետրվարի վերջին Կուբայում հեռացրել էին 2011 թվականի ամռանը հեռացրածի տեղում առաջացած ուռուցքը:

Չնայած հիվանդությանը` հունիսի 12-ին Ուգո Չավեսը գրանցվել էր որպես Վենեսուելայի նախագահի թեկնածու: Հաղթանակի դեպքում դա կդառնա նրա վեցերորդ ժամկետը: 

57-ամյա Չավեսը Վենեսուելայի նախագահն է 1999 թվականից: