ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հունիսի 10-12-ը կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան:

Այս անգամ ացը կմեկնարկի Բաքվից, որտեղ միջնորդները կլինեն հուլիսի 10-ին:  Հաջորդ օրը` հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ պլանային դիտարկման ժամանակ, միջնորդները կհատեն այն եւ կմեկնեն Ստեփանակերտ:
Լեռնային Ղարաբաղից համանախագահները հուլիսի 12-ին կժամանեն Երեւան:

Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու այցի ընթացքում նախատեսվում են համանախագահների հանդիպումները Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հունիսի 18-ին ԱԳ նախարարների փարիզյան հանդիպման արդյունքները, հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակը: