Ուղիղ 1 տարի առաջ` 2011թ. հուլիսի 10-ին, խորտակվեց «Բուլղարիա» շոգենավը: Վթարը 122 մարդու կյանք խլեց, այդ թվում` 28 երեխաների:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, երկտախտակամած «Բուլղարիա» շոգենավը, կառուցված դեռ 1955թ. Չեխոսլովակիայում, խորտակվել էր 2011թ. հուլիսի 10-ին ամպրոպի ընթացքում` ափից 3 կմ հեռավորության վրա:  Նավն ուղեւորվել էր դեպի Կազան, ուղեւորների թիվը 208  էր:

Նավը ծով էր դուրս եկել անսարք շարժիչով, հիշեցնում է vesti.ru-ն: Քննչական կոմիտեն մտադիր է աշնանը  «Բուլղարիայի» գործը հանձնել դատարան: Այժմ նյութերին ծանոթանում են մեղադրյալները:

Քննիչների վարկածով` ողբերգության մեջ հինգ մարդ են մեղավոր: Հենց մեղադրյալների գործողությունների համագումարն է հանգեցրել ողբերգությանն ու 122 մարդու մահվանը: Կախված յուրաքանչյուրի դերից, նրանց մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ տարբեր հոդվածներով: Ներկա պահին տուժածներն ավարտել են քրեական գործի նյութերին ծանոթանալը: Հինգ մեղադրյալները դեռ ծանոթանում են գործի նյութերին: