Կոնտրացեպտիվների հարյուրտոկոսանոց հասանելիությունը բոլոր ցանկացողների համար թույլ կտար ամեն տարի մինչեւ 100 հազար կնոջ կյանք փրկել:
BBC Russian-ը, հղում անելով British medical journal-ում հրապարակված հոդվածին, գրում է, որ կոնտրացեպտիվների ավելի հասանելի լինելը թույլ կտար մեկ երրորդով կրճատել հղիության ընթացքում մահացությունների թիվը:
Հիմնականում սա վերաբերում է զարգացող երկրների կանանց, որոնք հղիության ընթացքում կամ դրա ընդհատման հետեւանքով բարդություններ են ունենում:
Կոնտրացեպտիվները հղիության կանխարգելիչ միջոցներ են: Լինում են երկու տեսակի` մեխանիկական (կանխարգելում են կանացի եւ տղամարդու գամետների «հանդիպումը») եւ դեղորայքային (այդ «հանդիպումն» անօգուտ են դարձնում): Կոնտրացեպցիայի մասին առաջին հիշատակումը մ.թ.ա. 1850թ. է եղել. խոսքը եգիպտական հայտնի պապիրուսի` Պետրիի մասին է, որտեղ նկարագրվում էր կոնտրացեպտիվ ներդիրի մասին` պատրաաստված կոկորդիլոսի արտաթորանքից, մեղրից եւ բամբակից:
Ուշագրավ է, որ կոնտրացեպտիվներ կիրառելու ազատ իրավունքին կողմ է ցանկացած իրավապաշտպանական կազմակերպություն, իսկ բոլոր կրոնականները` դեմ:




























