Մեքսիկայի Սինալոա նահանգում հանցագործների եւ իրավապահների միջեւ փոխհրաձգության ընթացքում սպանվել է 11 մարդ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Մեքսիկայի գլխավոր դատախազության տվյալները, չարագործներն իրենք են դարանակալել եւ հարձակվել պարեկություն անող ոստիկանների վրա: Բախման հետեւանքով զոհվել է 7 ոստիկան, սակայն պատասխան կրակի արդյունքում սպանվել են հարձակվողներից 4-ը: Բացի այդ, երկու կողմից վիրավորվել է 10 մարդ:

Նշվում է, որ Սինալոան նույնանուն թմրակարտելի որջն է, որը ղեկավարում է հայտնի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերան, ով առավել հայտնի է «Գաճաճ» մականունով: Սինալոան առաջինն է երկում սպանությունների թվով. 2011 թվականին այստեղ սպանվել է 1400 մարդ: