Վրաստանում «Քաղաքացիական ճակատ» հասարակական շարժումն ստեղծում է շարժական խմբեր`նախընտրական շրջանում քաղաքացիներին ուժային իշխանությունների անօրինական գործողություններից պաշտպանելու համար:
Ինչպես «Նովոստի-Գռուզիա» գործակալությանը հայտնել է ընդդիմադիր կազմակերպության առաջնորդ Ջաբա Ջիշկարիանին, երկրին եւ վրացական հանրությանը այս տարվա հոկտեմբերի ընտրություններից առաջ ծանր փորձություններ են սպասվում:
«Երկրի իշխանություններն ընդդիմության հետ պայքարում օգտագործում են պետական մեքենայի ողջ ներուժը, հարկ է դիմակայել այդ ուժերին: Այդ կապակցությամբ Թբիլիսիում բացում ենք մեր կազմակերպության ժամանակավոր գրասենյակը, որը տեղակայցած կլինի Ռուսթավելի պողոտայի թիվ 14 հասցեում», - ասել է Ջիշկարիանին:
Նրա խոսքով` «Քաղաքացիական ճակատը» եւ ընդդիմադիր այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ ակտիվ երիտասարդության ներկայացուցիչներ ներգրավվում են այդ գործին:
Առաջիկայում մտադրություն կա ստեղծել շարժական խմբեր, որոնք նախընտրական շրջանում բողոքի ցույցերի ընթացքում կպաշտպանեն ընդդիմադիր քաղաքացիների եւ ակտիվիստների շահերը:
«Իշխանությունը նյարդային վիճակում է, պատրաստ է ցանկացած քայլեր ձեռնարկել բողոքական տրամադրությունները ճնշելու համար: Այդ պատճառով նրա ներկայացուցիչների անվերահսկելի գործողությունները կարող են հատկապես վտանգավոր լինել», - նշել է ընդդիմադիրը:



























