Բրիտանական Լեսթերի համալսարանի պատանի ֆիզիկոսները վերլուծել են Բեթմենի թռիչքի աէրոդինամիկան «Բեթմեն.Սկիզբ»  (2005թ.) ֆիլմում եւ եկել եզրակացության, որ ֆիլմում ցուցադրված կադրերում «Գոթհեմի լեգենդը» անպայման կզոհվեր:

Journal of Physics Special Topics-ի փոխանցմամբ, հետազոտության հեղինակները հետազոտել են ֆիլմումց ուցադրված կադրերը.

Նշվել է Բեթմենի քաշը` 95 կգ,

Թիկնոցի բացվածությունը` 4,7 մետր,

Թիկնոցի մակերեսը` 2,2 մետր, եւ սենյակային ջերմաստիճանը:

Պարզվել է, որ եթե Բեթմենը թռչեր 150 մետր բարձրությունից, իր թիկնոցով կարող էր թռչել մոտ 350 մետր, զարգացնել մինչեւ 109 կմ/ժամ արագություն, իսկ գետնի հետ բախման ժամանակ` 80 կմ/ժամ: Այդ արագությամբ հարվածի ուժը միայն մեկ բան է կանխորոշում` մահացու ելք: