Ռուսաստանի ՆԳՆ-ն տիեզերական GLONASS համակարգի զարգացման պատրվակով պետբյուջեից չհիմնավորված ծախսեր կատարելու փաստեր է բացահայտել
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», խոսքն ավելի քան 565 մլն ռուբլի գումարի մասին է շուրջ 17 մլն դոլար):
Հակաօրինական գործողություններում կասկածում են «Ռուսական տիեզերական համակարգեր» ԲԲԸ-ի ղեկավարներին, որոնք սեփական նյութատեխնիկակական հիմք եւ որակավորմանը համապատասխան հաստիքային մասնագետներ չունեցող առեւտրային կազմակերպությունների հետ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու պայմանագրեր են կնքել:
Հարուցվել է քրեական գործ: Քննության վարկածով, հաղորդում է ՆՏՎ-ն, աշխատանքները փաստացի կատարել են ձեռնարկության հաստիքային աշխատողները, իսկ իբրեւ թե իրագործված պայմանագրերի վճարները փոխանցվել են երկու ենթակա ընկերությունների հաշիվներին:
Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգը (GLONASS)` ռուսական արբանյակային նավիգացիոն համակարգը, ստեղծվել է արեւմտյան GPS-ի համաբանությամբ: Այն լրամշակման փուլում է:



























