Հունական արմատներով ամերիկացի Մայքլ Ջիանուլիսը իր կյանքում ոչ մի անգամ չի համբուրվել աղջկա հետ այնքան ժամանակ, մինչեւ կարողացել է նիհարել է 100 կգ-ով:
Ինչպես հաղորդում է Woman.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը, 28-ամյա Մայքլն օգնության համար դիմել է պրոֆեսիոնալ մարզիչ Քրիս Փաուելին, ով երիտասարդի համար մարզման յուրահատուկ մեթոդ է մշակել:
Բացի այդ, մարզիչը խոստացել է նրան հանդիպում կազմակերպել աղջկա հետ: Դա խաղացել է իր դերը եւ Մայքլը երեք ամսում նիհարել է 54 կգ-ով: Մարզիչը այս գործում ներգրավել է նաեւ խորհրդատուի, ով Մայքլին օգնել է վստահություն ունենալ աղջիկների հետ շփումների ժամանակ: Նշվում է, որ այսօր Մայքլը երկու ընկերուհի ունի:




























