Ադրբեջանցի 6 հանցագործներ դատապարտվել են 14 եւ ավելի տարվա ազատազրկման` փրկագին ստանալու նպատակով գործարարների եւ նրանց ազգականներին առեւանգելու համար:

Ինչպես Ռուսաստանի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամլո ծառայությանը հղում անելով տեղեկացնում է ԱՊԱ-ն, Մոսկվայի Կունցեւի շրջանային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Նազիմ Ազիզովի, Սամուն Փաշաեւի, Ռուստամ Ալիեւի, Վիլիյաթ Մամեդովի, Թուրալ Նաջիֆովի եւ Էլմիր Մամեդովի նկատմամբ` ՌԴ ՔՕ 126  (մարդու առեւանգում) եւ 163 (շորթում) հոդվածներին համապատասխան` մարդկանց առեւանգման երկու դեպքի եւ 9 ԱՄՆ դոլար շորթելու փաստերի կապակցությամբ:

Հանցագործ խումբը 2009թ. սեպտեմբերի 23-ին փրկագին ստանալու նպատակով Մոսկվայում առեւանգել էր գործարարի որդի 23-ամյա Ֆարիդին: Ֆարիդին բաց էին թողել պահանջված գումարն ստանալուց հետո:

Ապացուցվել է նաեւ Նազիմ Ազիզովի եւ Թուրալ Նաջիֆովի հանցակցությունը Կրասնոյարսկում 2009թ. ադրբեջանցի գործարարի եւ նրա թիկնազորի ավտոշարասյան հրաձգությանը, որի արդյունքում գործարարն ու երկու թիկնապահները մահացել էին:

Օպերատիվ տվյալներով` հանցագործ խմբի մասնակիցները նաեւ տուրքեր են հավաքել իրենց հայրենակից առեւտրականներից, իսկ դրանք տալու մեժման դեպքում ծեծել եւ վախեցրել են: