Ռուսական զենիթահրթիռային C-400 «Տրիումֆ» համակարգը քիչ շանսեր ունի հաղթելու Թուրքիայի ՀՕՊ միջոցներ առաքելու տենդերում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին:

Ինչպես հաղորդում է ՎԶԳԼՅԱԴԸ, դիվանագետի խոսքով, պատճառը ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին C-400-ների անհամատեղելիությունն է: «Ուստի ես կարծում եմ, որ արեւմտյան արտադրողների շանսերն ավելի մեծ են»,- ասել է Իվանովսկին:

Ամփոփելով խոսքը` դիվանագետը հավելել է, որ ներկայումս որեւէ առաքման մասին խոսք լինել չի կարող: Նա նշել է, որ տենդերը կայանալու է առաջիկայում, մինեչւ հուլիսի վերջ: