2012թ. սկզբից մոտ 100 հայ պետծառայողներ սրտի վիրահատություն են տարել բուժապահովագրության շրջանակներում: Այդ մասին հուլիսի 10-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Նշենք, որ 132 հազար դրամի չափով սոցիալական փաթեթի մեջ 52 հազարը նախատեսված է պարտադիր բժշկական պոլիսին:

Սոցփաթեթը տարածվում է մոտ 120 հազար պետծառայողների վրա: Դրանով կարող են մինչեւ 4 մլն դրամի ծառայություններ կատուցվել: «Այդկերպ, մոտ 100 մարդ արդեն առողջության համար անհրաժեշտ բարձրարժեք բժշկական ծառայություններ են ստացել»,- ասել է Բադալյանը:

Նրա խոսքով, աճել է ծառայողների մասնագիտական պիտանելիությունը: Եթե նախորդ տարիներին ատեստացիայից կտրվում էր պետական ապարատի 15-20 տոկոսը, ապա այժմ միայն 2-3 տոկոսը:

Նշենք, որ «Քաղծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, յուրաքանչյուր պետծառայող ատեստավորվում է երեք տարին մեկ, իսկ ատեստացիան հաստատություններում ընթանում է ռոտացիայով (ամեն տարի ոչ պակաս, քան երեք աշխատող):