Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի միջամտի իրավապահների գործողություններին:

ԱԺ նախագահը պատասխանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն» խմբակցությունների նամակին, որով խմբակցությունները խնդրել էին հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ:

«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որեւէ միջամտությունից»,- նշել է Աբրահամյանն իր պատասխանում: