ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը կանցնի Երեւանում՝ 2013 թվականի երկրորդ եռամսյակում:
ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը մասնակցեց հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի նիստին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներկայացնում էր Ընկերության Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի, Ռուսաստանի, Էստոնիայի պատվիրակները, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների երկրների երկաթուղայի տրանսպորտի խորհրդի տնօրինության, Երկաթուղայինների եւ տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:
Նիստի շրջանակներում մասնակիցներն ամփոփեցին խմբի 2011 թվականի աշխատանքների արդյունքները, քննարկեցին 2012-2013 թթ. համար նախատեսված համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները, ինչպես նաեւ գիտատեխնիկական եւ նորարարական գործունեության մեջ երիտասարդների ներգրավվման հարցերը:



























