«Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ծեծելով սպանել էին զինվորական բժիշկ Վահե Ավետյանին, տեղ է գտել նաեւ Քալիֆորնիայում լույս տեսնող Glendale News-Press թերթում:
«Դրես-կոդի համար դաժան ծեծը, իբր, ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից, ավարտվեցին նրանով, որ նրանք բոլորը (զինվորական բժիշկները) ծանր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Հունիսի 29-ին Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացավ, ինչը լուրջ արձագանք գտավ ողջ երկրում»,-ասված է հոդվածում:
Ինչպես նշում է հեղինակը, քաղաքացիական հասարակությունը ոչ միայն վրդովված էր մարդու մահվամբ, ողբերգությունը շարժում առաջ բերեց, որը ձգտում է վերջ դնել երկրում վտանգավոր չափերի հասնող օլիգարխիայի գոյությանը:
«Ռուբեն Հայրապետյանը հայտնի է իր վատ համբավով, ով հրապարակավ սպառնացել էր սպանել եւ «պատժել» նրանց, ովքեր իր դեմ են հանդես գալիս` դրանով իր արհամարհանքը ցուցադրելով օրենքի գերիշխանության նկատմամբ: Այդ մասին գրում են տեղի լրատվամիջոցները, ինչպես նաեւ Change.org կայքում ստորագրությունների հավաքումը, որտեղ մարդիկ կոչ են անում ՖԻՖԱ-ին եւ ՈՒԵՖԱ-ին հեռացնել Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից»,-գում է հեղինակը:
Հոդվածում նշվում է, որ Վահե Ավետյանի հետ պատահածից հետո սկիզբ առած բողոքի շարժումը ցույց է տալիս, որ երկրում բավարարվածությունը հեռանում է, «առաջ բերելով Հայաստանում ոչ միայն օրենքի գերիշխանություն հաստատել, այլեւ պատժել բոլոր նրանց, ովքեր երկար ժամանակ խուսափել են պատժից»:
Հեղինակը համարում է, որ քաղաքացիական ակցիաները, որոնցից է Լոս Անժելեսում Հայաստանի հյուպատոսության դիմաց կազմակերպված ակցիան, շատ կարեւոր են Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունների համար:



























