Եգիպտոսի խորհրդարանը հուլիսի 11-ին մտադիր է հերթական նիստը հրավիրել`չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 9-ի արտակարգ նիստում Եգիպտոսի գերագույն Սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ իր որոշումը պարտադիր կատարման ենթակա է եւ խորհրդարանը ցրելու մասին վճիռը վերջնական է:
Եգիպտոսի ՍԴ-ն արտակարգ նիստ էր գումարել քննարկելու նախագահի հրամանագիրը` որոշ ժամանակ առաջ ցրված խորհրդարանը կրկին վերականգնելու մասին:
Հիշեցնենք, Եգիպտոսի ղեկավար Մուհամեդ Մուրսին իր հրամանագրով չեղյալ էր հայտարարել Ազգային ժողովը ցրելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը:
Հունիսի կեսերին Սահմանադրական դատարանն անվավեր էր ճանաչել օրենսդիր մարմնի ստորին պալատի մեծամասնական կարգով ընտրությունների արդյունքները եւ որոշում կյացրել Ազգյին ժողովը ապօրինի ճանաչելու մասին:




























