Չինաստանի պետական մարմիններին, ինչպես նաեւ առանձին պաշտոնյաներին կարգելվի բյուջետային միջոցները վատնել շքեղ առարկաների, արտասահմանյան շատ թանկ ուղեւորության եւ շռայլ ընդունելությունների վրա:
Ինչպես Bloomberg-ին հղում անելով գրում է Lenta.ru-ն, չինացի պաշտոնյաներին «գոտիները ձգել» է ստիպել ժողովրդի դժգոհությունը:
Գործակալությունը չինացի պաշտոնյաների «համեստության» առավելությունները մատնանշող մի շարք թվեր է ներկայացնում:
2004թ. նրանք 408,5 մլրդ յուան (շուրջ 64 մլրդ դոլար) են ծախսել տրանսպորտային միջոցների վրա, 200 մլրդ յուան` պետության հաշվին սնվելու եւ մլրդ յուան`արտասահմանյան գործուղումների: Թեեւ նոր թվեր չեն բերվում, բայց, հաշվի առնելով բյուջետային ծախսերի աճը, կարելի է ենթադրել, որ այդ կորուստները մի քանի անգամով աճել են: Համեմատության համար նշենք, որ Յանցզիում հայտնի «Երեք կիրճ» ՀԷԿ-ի կառուցման համար հենց 200 մլրդ յուան է ծախսվել:
Կարգն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:



























