Հնդկաստանի կառավարությունը 60 մլն ռուփիով (շուրջ 1,1 մլն դոլար) ձեռք է բերել մի քանի հազար նամակներից, փաստաթղթերից ու լուսանկարներից բաղկացած հավաքածուն, որոնք վերաբերում են հնդկական ազգային ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիին:

Ինչպես հաղորդում է «Բալտինֆոն»` վկայակոչելով BBC-ն, արխիվն այսօր` հուլիսի 10-ին աճուրդի է հանվել Sotheby's-ում, սակայն Հնդկաստանը որոշել է գնել բոլոր փաստաթղթերը` չսպասելով աճուրդին: Դրանք կպահպանվեն երկրի Ազգային արխիվում:

Փաստաթղթերը մինչ այդ պատկանել են հրեա ճարտարապետ Գերման Կալենբախին, ով Գանդիի հետ ծանոթացել է 1904 թվականին` Հարավային Աֆրիկա ճամփորդելու ժամանակ: Կալենբախը ոգեշնչված է եղել Գանդիի գաղափարներով եւ օգնել է նրան:

1915 թվականին Գանդին վերադարձել է Աֆրիկայից, սակայն նրանք շարունակել են նամակագրությունը: