Իսպանական Պամպլոնա քաղաքում ընթացող «Սան Ֆերմին» տոնի երրորդ օրը ցլավազքի ժամանակ 7 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, ցլերի մեծ մասը տարածությունն անցել է 2 րոպե 26 վայրկյանում: Սակայն նախրի առաջնորդը` Ֆուգադո մականունով եւ 545 կգ քաշով, ետ է մնացել մեկ ամբողջ րոպե: Նա այդ ընթացքում բառացիորեն այս ու այն կողմ է նետել մարդկանց: Ցլից տուժել են երկու զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի երեք օրերի ընթացքում լրջորեն վիրավորվել է 15 մարդ, նրանց մեծ մասը` զբոսաշրջիկներ: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու ամերիկացիներ, մի ավստրալացի եւ ճապոնացի: Հիվանդանոց են ետղափոխվել նաեւ 9 իսպանացիներ:






























