Ոստիկաններն ազատ են արձակել պատանդներից վերջինին, որոնց մի քանի ժամ պահում էին Փարիզի հարավ-արեւելքում գտնվող մանկապարտեզներից մեկում:
Ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով France Info-ն, հանցագործը բարիկադավորվել է մանկապարտեզի շենքում եւ հրաժարվում է բանակցություններ վարել: Նա նաեւ սպառնում է ինքնասպան լինել, սակայն որեւէ պահանջ չի ներկայացնում ոստիկանությանը:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում, Փարիզից ոչ հեռու գտնվող Վիտրի Սյուր-Սեն քաղաքում, այսօր` հուլիսի 10-ին, անհայտ անձը ներխուժել է Շառլ Պերրոյի անվան մանկապարտեզ եւ մի քանի մարդու պատանդ վերցրել:
Միջադեպը տեղի էր ունեցել Երեւանի ժամանակով 09:30-ին: Չարագործը պատանդ էր վերցրել մի քանի երեխաների եւ մեծահասակների, սակայն որոշ ժամանակ անց երեխաներին ազատ էր արձակել:
Նախնական տվյալներով, նա նախկին զինվոր է, 30 տարեկան եւ գործել է միայնակ: Նա այդ մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողն է: Չարագործը զինված է, իսկ նրա արարքի դրդապատճառներն անհայտ են:


























