Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` հուլիսի 10-ին, ընդունել է Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Իվան Կուխտային:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:




























