Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 7-ին, նախաբազկի փակ կոտրվածք-տեղաշարժով բուժօգնության է դիմել 14-ամյա Ժիրայր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Ժիրայր Մ.-ին հուլիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տարածքում, վիճաբանության ժամանակ, ծեծի ենթարկել եւ վնասվածքը պատճառել է 15-ամյա Հովհաննես Հ.-ն:

Տղաները տվել են խոստովանական բացատրություններ ու բաց են թողնվել:

Ժիրայր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: