Ոստիկանության Արարատի բաժնում, հուլիսի 8-ի ուշ երեկոյան հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի քաղաքացի, 48-ամյա Անամ Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձինք, հիշյալ գյուղի ճանապարհին, սուր-ծակող կտրող գործիքով հարվածել են Անամ Մ.-ին, որը «ձախ կրծքավանդակի ստորին հատվածի կտրած-ծակած վերք, աջ դաստակի դրսային հատվածի քերծվածք, ձախ բազկի վերին երորրդի ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Անամ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հուլիսի 9-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անամ Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 27-ամյա Գոռ Խ.-ի, 27-ամյա Գոռ Ղ.-ի, 29-ամյա Արսեն Ա.-ի եւ 25-ամյա Արկադի Ա.-ի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Անամ Մ.-ին մարմնական վնասվածքը պատճառող անձին պարզելու ուղղությամբ: