ԵԱՀԿ-ն մոտ օրերս իր դիտորդական առաջին խմբին կուղարկի Վրաստան` խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության դիտարկման համար, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին: Ինչպես հաղորդում է «Գռուզիա-Online»-ը, այդ մասին հուլիսի 10-ին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մալբերտո Զանիերը:
«Մենք ողջունում ենք թափանցիկ եւ բաց ընտրություններ անցկացնելու Վրաստանի ձգտումը եւ կաջակցենք այդ որոշմանը», - նշել է նա` հույս հայտնելով, որ Վրաստանում ընտրությունները կլինեն «առավելագույն թափանցիկ եւ մրցունակ»: Նա ավելացրել է, որ Վրաստան կուղարկվեն 28 երկարաժամկետ եւ 360 կարճաժամկետ դիտորդներ:
«Նրանք կընդգրկեն Վրաստանի բոլոր շրջանները եւ օբյեկտիվ դիտարկում կապահովեն», - նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:




























