Վերջին օրերին Վրաստանի շրջաններում տեղացած ուժեղ անձրեւները խնդիրներ են հարուցել մի շարք բնակավայրերում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Արեւմտյան Վրաստանում, Քութայիսիում ջրի տակ են հայտնվել շենքերի առաջին հարկերն ու նկուղները:

Տեղում աշխատում են քաղաքապետարանի ծառայությունները, վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Բաթումիում եւս մի քանի փողոցներ ծածկվել են ջրով, Մախինջաուրի ավանում դժվարացել է երթեւեկությունը:

«Այս փուլում քաղաքի տարածքը մաքրված է: Փրկարար ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով»,-հայտարարել է Բաթումիի փրկարար ծառայության ղեկավար Հուսեյն Սիրաբիձեն:

Արեւմտյան Վրաստանում, Կախեթիի շրջանում տեղի գետերը դուրս են եկել ափերից, ժամանակավորապես դադարել է տրանսպորտի երթեւեկությունը Գուրջաանի-Թբիլիսի կենտրոնական մայրուղով:

Գուրջաանիում, Պալիաշվիլիի փողոցում ջուրը լցվել է շենքերի ներքեւի հարկերը, փրկարարները դատարկում են ջուրը եւ մաքրման աշխատանքներ իրականացնում: