Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հուլիսի 11-13-ին, պաշտոնական այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հուլիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լամբերտո Զանիերի  բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս: