Google ինտերնետ-հսկան մոտ է հաշտեցման համաձայնագրի ստորագրմանը ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովի հետ` Apple Safari բրաուզերից օգտվողների գաղտնիությունը խախտելու գործով: Ընկերությունը վճարելու է 22,5 միլիոն դոլար:
Ինչպես հաղորդում է CNews.ru-ն, վկայակոչելով Bloomberg-ը, տուգանքը կարող է երկու անգամ ավելի լինել մասնագետների կանխատեսումներից, որոնք նշում էին 10 մլն դոլար թիվը: Այս գումարը վճարվելու է` ելնելով նրանից, որ խախտման յուրաքանչյուր օրվա համար 16 հազար դոլար տուգանք է սահմանվելու:
Նշենք, որ Safari-ի անվտանգության կարգավորումների շրջանցման սկանդալը ծագել էր 2012թ.: Google-ը բրաուզերին կեղծ հրահանգներ էր փոխանցում` խաբելով անվտանգության համակարգն ու զետեղում ծրագիր` պարզելու օգտվողի նախասիրությունները գովազդի ասպարեզում:


























