Այն հասակում, երբ  նորմալ երեխաները խաղում են ավազի մեջ, ամենաշնորհալիները  ստեղծում են  սիմֆոնիաներ, բարդ վիրաբուժական  վիրահատություններ են կատարում եւ նույնիսկ  ստանում Նոբելյան մրցանակի նոմինացիա, գրում է kleo.ru.-ն:

1. Ուիլյամ Ջեյմս Սայդիս

Որոշ մարդիկ Ուիլյամ Ջեյմս Սայդիսին համարում են Երկրագնդի վրա երբեւէ ապրող ամենախելացի մարդը: Նրա IQ մակարդակը տատանվում էր 250-300 կետերի միջեւ: Միջին ընդունակություններով սովորական մարդու դեպքում այդ ցուցանիշը 85-115 է:

1898 թ. ԱՄՆ-ում ծնված, ռուսաստանցի  ներգաղթյալների որդի  Սայդիսը կարդալ է սովորել 1,5 տարեկանում, իսկ 8 տարեկանում արդեն գրել է 4 գիրք եւ տիրապետել 8 օտար լեզուների. լատիներեն,  հունարեն, ռուսերեն, եբրայերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Իսկ 7-րդը Vendergood-ը, տղան ինքն էր հորինել հունարենի, լատիներենի եւ ռոմանո-գերմանական խմբի արդի լեզուների հիման վրա: Յոթ տարեկանում  նա հանձնել է Հարվարդի բժշկական դպրոցի անատոմիայի քննությունը եւ նրան համալսարան չեն ընդունել միայն տարիքի պատճառով: 11 տարեկանում նրա հայրն արել է ամեն ինչ, որպեսզի տղային ընդունեն Հարվարդ: Ուիլյամը պրոֆեսոր է դարձել, երբ դեռ չէր բոլորել 20 տարեկանը: Հասուն տարիքում նա հայտարարել է, որ գիտակցաբար ընդունել է ցելիբատը, այսինքն հրաժարվել է  հակառակ սեռի հետ հարաբերություններից:

2. Գրեգորի Սմիթ

Գրեգորի Սմիթը ծնվել է 1990 թ. ԱՄՆ-ում եւ արդեն 2 տարեկանում կարողացել է կարդալ, իսկ 10 տարեկանում սկսել է սովորել  համալսարանի առաջին կուրսում: Հասկանալի է, որ  այնպիսի ֆենոմենի ֆոնին, ինչպիսին է կորեացի Կիմ Ունգ Յոնգը, դեռահաս Գրեգորիի նվաճումները անշուք էին եւ հազիվ թե կարողանային  որեւէ մեկին զարմացնել:  Տղան հասկացավ, որ երիտասարդ քաղաքական գործիչների որմնախորշը դեռ ազատ է եւ հիմնեց  մանկական հասարակական շարժում «ամբողջ աշխարհի երեխաների միջեւ ըմբռնման հասնելու համար»:

Որպես այդ շարժման արժանի ղեկավար, օժտված երիտասարդը  արժանացել է Միխայիլ Գորբաչովի եւ Բիլլ Քլինթոնի հետ հանդիպմանը, իսկ հետո  ճառ է արտասանել  ՄԱԿ-ի ամբիոնից: Նրան չորս անգամ ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:

3. Կիմ Ունգ Յոնգ

Գիննեսի ռեկորդների գրքի համաձայն, կորեացի Կիմ Ունգ Յոնգը միչեւ այժմ համարվում է  մինչ օրս ապրող մարդկանց շրջանում ամենախելացին եւ ունի ամենաբարձր IQ-ն` 210 կետ: Կիմը դարձել է համալսարանի  ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, երբ ընդամենը 3 տարեկան էր եւ փայլուն ավարտել է այն 6 տարեկանում:  Ավելի ուշ, երբ 7 տարեկան էր, նա հրավիրվել է ԱՄՆ` ՆԱՍԱ-ում աշխատելու համար: 15 տարեկանում նա արդեն ուներ դոկտորի աստիճան եւ աներեւակայելի հեռանկարներ:

4. Օկիտա Սոձի

Ճապոնացի այդ հրաշամանուկը այլ ոլորտից է, քան վերը նշվածները:  Նա ապրել է 19-րդ դարի կեսերին եւ չի առանձնացել  արտակարգ ինտելլեկտուալ կարողություններով: Բայց նրան ոչ ոք չէր կարող հաղթել:

9 տարեկան հասակում, երբ դեռ  շատ երեխաների թույլ չեն տալիս օգտվել ճաշի դանակներով, որպեսզի չվնասվեն,  նա տիրապետում էր մարտական թրերի արվեստին: 12 տարեկանում նա հեշտությամբ  հաղթել է  սուսերամարտի  հայտնի վարպետին: Պաշտոնապես մարտարվեստի  ընդունված վարպետ է դարձել 18 տարեկանում: Օկիտան եղել է  հանրահռչակ  Սինսենգումի զինվորական ոստիկանության կազմակերպիչներից մեկը, որի մասին առասպելները մինչեւ օրս տարածված են Ճապոնիայում:

5. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Մոցարտը ոչ միայն  բոլոր ժամանակների նշանավոր երգահաններից մեկն է, այլ նաեւ ամենահայտնի հրաշամանուկներից է ամբողջ համաշխարհային պատմության մեջ:

4 տարեկանում  նա արդեն վիրտուոզ դաշնամուր էր նվագում, իսկ 5 տարեկանում գրել է առաջին երաժշտական պիեսները: 8 տարեկան հասակում, երբ փոքր երեխաները դեռ չեն տարբերում կոնտրաբասը թավջութակից, Մոցարտը ավարտել է իր առաջին սիմֆոնիան:

6. Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտ

Միստիկ գրականության նախահայր, Քտուլխույի մասին պատմության ստեղծող Լավկրաֆտը  կարդալ է սովորել 2 տարեկանում, իսկ 6 տարեկանում` արդեն  գրել է լուրջ բանաստեղծություններ: Հիվանդոտ տղան մանկությունից  հրապուրվել է  սեփական երկյուղալի տիեզերքի ստեղծմամբ եւ նրանում ապրող սարսափելի արարածներով:

Այդ սարսափները նա  հանձնում էր թղթին իր երազներից, այո, այդպիսի սարսափելի երազներ էր տղան տեսնում: Երտասարդ Լավկրաֆտը  հիվադացել է բոլոր  հնարավոր հիվադություններով եւ երկար ժամանակ մնացել է անկողնում, լսելով սարսափելի հեքիաթներ իր պապից, ով ամենամեծ գրադարանի տերն էր քաղաքում: 

Հովարդը մանկուց եղել է  շատ խանդավառ մարդ, ով հետաքրքրվում էր ոչ միայն գրականությամբ, այլեւ աստղագիտությամբ, պատմությամբ, քիմիայով:

7. Պաբլո Պիկասսո

Պաբլոն նկարել սկսել է ավելի շուտ, քան խոսել է սովորել: Ինչպես ասում է առասպելը,  նա ինքը  ձեռքի շարժումներով խնդրել է հորը դնել վրձինը ափի մեջ եւ սովորեցնել նկարչության տարրերին:

Չնայած մյուս դպրոցական առարկաները նրան դժվարությամբ էին տրվում,  իսկ հաշվել նա այդպես էլ չկարողացավ սովորել  մինչեւ կյանքի վերջը: 12 տարեկանում  նա այնքան  վարպետորեն էր  վերարտադրում բնությունը կտավի վրա, որ արդեն համարվում էր հասուն նկարիչ իր անկրկնելի ձեռագրով, իսկ միեւնույն ժամանակ կարդում էր վանքերով եւ գրում էր բազնաթիվ սխալներով: Սակայն քննությունները Արվեստի դպրոցում դեռահասը փայլուն հանձնեց մեկ օրում, մինչդեռ սկսնակ նկարիչների մոտ այն տեւում էր մեկ ամիս: 16 տարեկանում  տեղի ունեցավ նրա առաջին ցուցահանդսեը, իսկ 20-ում նա դարձավ աշխարհհահռչակ:

8. Ակրիտ Յասուալ

Այս հնդկացի տղան դարձել է ամենաերիտասարդ բժիշկն աշխարհում: 5 տարեկան հասակում նա արդեն  շատ լավ  հասկանում էր անատոմիան եւ Շեքսպիր էր կարդում, իսկ 7 տարեկանում կատարել է իր առաջին վիրահատությունը: Տեղի հիվանդանոցի բժիշկները նկատել են, որ երեխան ակտիվ հետաքրքրվում է բժշկությամբ եւ թույլ են տվել նրան դիտել վիրահատությունները: Ակրիտը կարդացել է ամեն ինչ, ինչ կարողացել է եւ իր մեկնաբանություններով  համոզել մասնագետներին, որ իսկապես գլուխ է հանում վիրաբուժությունից: Երբ նա 7 տարեկան էր, աղքատ ընտանիքը խնդրել է նրան վիրահատել իրենց աղջկան, քանի որ նրանք չէին կարող վճարել իսկական բժշկին: Ամեն ինչ բարեհաջող է անցել: Նա ունի ամենաբարձր IQ-ն հայրենակիցների մեջ  (146  կետ): Այժմ  դեռահաս Ակրիտը բժշկական համալսարանի  ամենաերիտասարդ ուսանողն է, զբաղվում է քաղցքեղի դեմ դեղի փնտրտուքով: