Սիրիացի սահմանապահները հուլիսի 10-ին կանխել են գրոհայինների նախաձեռնած փորձը` ներխուժել երկիր Լիբանանի տարածքից:
Ինչպես հաղորդում է «Վեստի.ru.»-ն, գրոհայինները կրակ են բացել դիրքերի ուղղությամբ, Հորմուշ, Էլ-Արմուտա, Էլ-Արիդա շրջաններում, նաեւ Աբու Սուվեյիդ եւ Կումար կամուրջներից: Սիրիացի զինծառայողները, որոնք գտնվել են անցակետերում, պատասխան կրակ են բացել: Հրաձգության ընթացքում մեկ սահմանապահ վիրավորվել է:
«Հակառակորդին մեծ վնաս է հասցվել: Նրանք եղել են ամենագնացներով, որոնց վրա խոշոր տրամաչափի գնդացիրներ են եղել, եւ չեն կարողացել մուտք գործել երկրի տարածք»,- ասվում է Սիրիայի ԶՈՒ տեղեկագրում:
Նշենք, որ ահաբեկիչները բազմիցս են ձեռնարկել Թուրքիայի տարածքից Սիրիա մտնելու փորձեր:



























