Ռուսաստանի ՌԾՕՈՒ Հյուսիսային, Բալթիական եւ Սեւծովյան նավատորմերի նավերը հուլիսի 10-ին միաժամանակ մտել են Միջերկրական ծով` խնդիրներ կատարելու եւ սիրիական Տարտուս նավահանգիստ մտնելու համար:
Ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, մեծ հականավային «Ադմիրալ Չաբանենկո» եւ երեք մեծ դեսանտային նավեր դուրս էին եկել Սեւերոմորսկից եւ ուղեւորվել Միջերկրական ծով: Հյուսիսային ծովում նրանց է միացել «Բալթիական նավատորմի «Յարոսլավ Մուդրիյ» պարեկանավն ու օգնական նավատորմի նավեր:
Սեւծովյան նավատորմից նրանց միացել են այլ նավեր: Նավատորմիղի ուղեւորությունը կտեւի մոտ 3 ամիս:




























