Ռուսաստանի Պետական դուման հուլիսի 10-ին կայացած նիստում որոշում է կայացրել վավերացնել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, փաստաթղթին կողմ են քվեարկել 238 պատգամավորներ, դեմ` 208-ը, ձեռնպահ է եղել 1 պատգամավոր: Ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են քվեարկել, իսկ կողմ են եղել միայն «Եդինայա Ռոսիա»-ի անդամները, գրում է BBC Russian-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովը հավանություն էր տվել Ռուսաստանի անդամակցությանը անցած տարվա դեկտեմբերին: Ռուսաստանը ձգտում էր անդամակցել 1993 թվականից:



























