Ազգային ժողովի Եվրանեսթի պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ԱԺ-ի աղբյուրները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ Եվրանեսթի պատվիրակությունը դեռեւս ձեւավորված չէ, այն կձեւավորվի առաջիկայում:

Ավելի վաղ NEWS.am- ը հայտնել էր, որ ԱԺ Եվրանեսթի պատվիրակությունը ղեկավարող Արտակ Զաքարյանը դարձել է Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, եւ կարծես որոշում կա, որ Եվրանեսթը կղեկավարի ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: «Սակայն խնդրում որոշ նրբություններ կան: Ոչ միջկուսակցական: Նախ` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է, որ նախկինի պես պատվիրակությունը ղեկավարի ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, ոչ որպես ՀՀԿ-ական, այլ EPP խմբակցության անդամ, իսկ Վահան Հովհաննիսյանը մնա Եվրանեսթի բյուրոյի անդամ: Բանն այն է, որ բյուրոն ղեկավար մարմինն է, որն իրավունք ունի վետո դնելու բոլոր կարգի հարցերում, իսկ Եվրանեսթն այդ եւ մասնավորապես Ադրբեջանին «բլոկելու» անչափ հարմար հարթակ է, այնպես որ այդ «պոստում» Վահան Հովհաննիսյանն ավելի կարեւոր գործ կունենա անելու: Ինչ որոշում կկայացվի, կիմացվի առաջիկայում»,- գրել էր թերթերից մեկը: