«U-STAR» կազմակերպությունը սմարթֆոնների համար կթողարկի «Apple iPhone» համաժամանակյա թարգմանող ծրագիրը, որը 13 լեզու կհասկանա:
Բացի այդ, նոր հավելվածը կարող է տեքստերի թարգմանություն կատարել եւս տասնյակ լեզուներից: Առայժմ հայտնի չէ, թե ինչ լեզուներ «կսովորեն» Apple-ի սարքավորումները:
Ծրագիրը, որը կոչվում է «VoiceTra4U-M», կաշխատի բաց պլատֆորմով, ինչը նշանակում է, որ ցանկացած երկիր կարող է « VoiceTra4U-M» հիմքի վրա սեփական սերվերը գործարկել:
Բացի այդ, նոր թարգմանող ծրագրի օգնությամբ տարբեր լեզուներով միաժամանակ կարող են շփվել մինչեւ հինգ մարդ: Հավելվածների թերություններից են համարվում համացանցին մշտական միացումը, շփման ռեժիմի ժամային սահմանափակումը, հաղորդում է discovery.com-ը:
«VoiceTra4U-M»-ը նվիված է ամառային օլիմպիական խաղերին: Հավելվածը կարող են օգտագործել «iPad 2» պլանշետից օգտվողները:




























