ԱՄՆ-ում երեքմետրանոց ալիգատորը հարձակվել է դեռահասի վրա եւ կծել ձեռքը, հաղորդում է AP-ին:
Տղայի ընկերների խոսքով, երբ կենդանին հարձակվել է նրա վրա, վերջինս ձեռքն առաջ է մեկնել` պաշտպանվելու համար: Ալիգատորը բռնել է տղայի ձեռքը եւ սկսել ներքեւ քաշել:
Ալիգատորին հետո գտել եւ ոչնչացրել են, իսկ տղայի ձեռքը դուրս են բերել եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները, սակայն, չեն կարողացել տղայի ձեռքը վերականգնել:
Բնապահպանական ծառայությունների տվյալներով` ալիգատորները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն դեռահասի հետ միջադեպը տեղի է ունեցել նրանց բազմացման շրջանում, երբ արուներն առավել ագրեսիվ են դառնում, կարծում է «ՌԻԱ Նովոստին»:


























