Համացանցում այսօր ակտիվորեն քննարկվել է ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի հնարավոր հղիության հարցը: Ցանցային ԶԼՄ-ներն ու բոլոգերները վստահեցնում են, որ Սոբչակը, ով օրերես հեռացել էր «Դոմ-2» նախագծից, շուտով կարող է մայրանալ:
Նման լուրերի հիմք է տվել հենց Սոբչակը` Twitter-ի իր մկրոբլոգում տեղադրելով իր ոչ «միանշանակ» լուսանկարները` ամռային կոմբինիզոնով: Շատերի կարծիքով` լուսանկարում երեւում է նրա կլորացած փորիկը:
Բլոգերներն անմիջապես սկսել են երեխայի հոր փնտրտուքը: Նրանք վստահ են, որ դա կարող է լինել միայն ընդդիմադիր Իլյա Յաշինը, որի հետ հարաբերությունները Սոբչակը չի թաքցնում:





























