Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում ոչ միայն քաղաքացիական  բողոքներով, այլեւ ՀՀԿ էշելոնում:

«Ոչ պակաս ոգեւորված են նաեւ իր կուսակից հակառակորդները հատկապես այն բանից հետո, երբ  հրաժարվեց պատգամավորի մանդատից: Դե գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը եւս Հայրապետյանի, մեղմ ասած, թշնամին է, եւ Նեմեցն ԱԺ այցերը բոլորովին դադարեցրել էր Արգամիչի՝ ԱԺ խոսնակ դառնալուց հետո:

Մեզ հասած տեղեկություններով, Արգամիչն այնքան է ոգեւորվել նրա ձախորդությունից, որ ԱԺ-ում խոստացել է մաղարիչ անել այդ կապակցությամբ: Սակայն նա իրադարձություններից առաջ չի ընկել եւ մաղարիչն  առարկայական կդարձնի միայն այն բանից հետո, երբ աշնանը նիստով-բանով հաստատվի Հայրապետյանի հրաժեշտը պատգամավորական կարիերային»,- գրում է «Հրապարակը»: