Հարավային Կորեայի նախագահի ավագ եղբայրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով:
Ինչպես փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», դատախազության վարկածով` Լի Սան Դըքը 2007թ.-ից երկու բանկերի ղեկավարներից կաշառքներ է ստացել, որոնք այդկերպ փորձում էին ստուգումների ընթացքում խուսափել տուգանքներից:
Ինչպես պնդում են իրավապահները, երկրի նախագահի եղբայրը բանկի ղեկավարությունից ստացել է ավելի քան 500 հազար դոլար: Կատարվում է քննություն:
Նշենք, որ ձերբակալվածը Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի երեք եղբայրներից մեկն է: Նա նախագահ էր ընտրվել 2008 թվականի փետրվարին: Մանուկ հասակում նախագահ Բակը կրել է ճապոնական Ցուկիյամա Ակիհիրո անունը, իսկ ծննդյան վկայականում գրված է եղել ճապոնական Լի Ցուկիյամա անունը:



























