Ռուսական  «Վկոնտակտե» սոցկայքը միացել է Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունած համացանց կայքերի  «սեւ ցուցակների» դեմ բողոքին:  Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, առաջին քայլը դարձել է հատուկ բողոքող բանների տեղակայումը սոցկայքի բոլոր էջերում:

Ըստ ռեսուրսի ղեկավարության` օրինագիծը հնարավոր կդարձնի գրաքննությունը համացանցում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, այդ խնդիրը բարձրացրել էին երկու խոշորագույն առցանց ռեսուրսները. հանրահայտ համացանցային Wikipedia հանրագիտարանի  ռուսալեզու բաժինը հուլիսի 10-ին դադարեցրել էր իր աշխատանքը, իսկ  «Կենդանի մատյան» բլոգների ցանցը բողոքում  օրինագծի դեմ իր տեղադրած իր հայտարարությամբ:

Նշենք, որ խոսքը աղմկահարույց №89417-6 «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ օրինագծի մասին է, որը քննարկվում է Պետդումայում, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Այն ենթադրում է կայքերի այսպես կոչված «սեւ ցուցակների»  ստեղծում, որոնց հասանելիությունը կարող է փակվել: