Միջազգային վարկանշային  Fitch գործակալութունը հաստատել է ԱՄՆ-ի բարձրագույն վարկանիշը  «AAA»` բացասական կանխատեսում անելով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, գործակալությունում որոշումը հիմնավորել են երկրի «շատ արդյունավետ եւ զարգացած տնտեսությամբ», «արժութային համակագի ճկունությամբ» եւ «վարկատվության լայն հնարավորություններով` հաշվի անելով, որ ԱՄՆ-ի դոլարը  լայնորեն տարածված փոխարժեք է»:

«Վարկանշային գործակալությունում բացասական կանխատեսում անելը մեկնաբանում են ԱՄՆ-ի հակային-բյուջետային անորոշ քաղաքականությամբ, Եվրոպայում շարունակվող ճգնաժամի ազդեցությամբ եւ համաշխարհային տնտեսության անկմամբ: