Ճապոնիայի կառավարությունը հուլիսի 11-ին բողոք է ներկայացրել Չինաստանին` չինական նավերի` Սենկակու կղզիների ակվատորիա ներխուժելու առթիվ:
Ինչպես Ճապոնիայի կառավարության քարտուղար Օսամ Ֆուձիմուրուին հղում անելով տեղեկացնում է «Ինտերֆաքսը», չինական երեք նավեր ձկնորսության նպատակով դիտարկում են ծովային տարածքը, ներխուժել են Սենկակու կղզու ակվատորիա, սակայն նրանցից երկուսը մոտակայքում են:
Միաժամանակ չինական կողմը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սենկակու կղզիների տարածք է ժամանել սովորական հսկողության նպատակով: Չինացիների վարկածով`նավերը վերահսկում էին Արեւելյան-Չինական ծովի մի շարք տարածքներում ձկնագողության արգելքը, որը ՉԺՀ-ի իշխանությունները ներմուծել են հունիսի 1-ից:




























