Եվրամիության սահմանը մակույկով հատելու փորձ կատարող 53 ներգաղթյալներ Միջերկրական ծավում զոհվել են ջրազրկումից:

Ինչպես  RAI ռադիոյին հղում անելով հաղորդում է rbc-ն, ուղեւորությունը հենց սկզբից չէր ստացվում. հոսանքը նավը շպրտել է Աֆրիկայի կողմ: Պաշարներն սպառելուց հետո ներգաղթյալներն սկսել են ծովի ջուր խմել եւ մեծամասամբ մահացել ջրազրկումից, միայն 54-րդն է փրկվել:

Միակ ողջ մնացածին Թունիսի ափային պաշտպանության աշխատակիցները գտել են օրհասականին մոտ վիճակում: Էրիթրեայի քաղաքացին եւս ծովի ջուր էր խմել, բայց բախտակիցներից դիմացկուն էր գտնվել:

Այն պահին, երբ թշվառին ափ են հանել, նրա նավակն սկսել է ջուր լցվել եւ խորտակման եզրին է գտնվել:Նշենք, որ մակույկը փչովի էր: Տղամարդու խոսքով` ինքը մնացածների հետ Լիբիայից մեկնել են հունիսի վերջին: Հոսանքի ուղղության փոփոխությունից հետո մակույկը գրեթե հասել է Ապենինյան թերակղզի: