Ամերիկյան Walt Disney ստուդիան մեղադրանքներ է հասցեագրել ԿԺԴՀ-ին` ստուդիայի մուլտֆիլմերի հերոսների օգտագործման հեղինակային իրավունքների խախտման մեջ:
Ինչպես հաղորդում է BFM-ը, վկայակոչելով Bloomberg-ը, ստուդիայի հայտարարության մեջ ասվում է, որ «Walt Disney-ը տոտալիտար պետությանը որեւէ իրավունք եւ արտոնագիր չի տվել իր հերոսների օգտագործման համար»:
Ամեն ինչ սկսել է նրանից, որ Դիսնեյի հերոսները բեմում են հայտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրված համերգին: Այդ միջոցառումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ:




























