Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, հուլիսի 10-ին, անհայտ չարագործը հենց փողոցում օրը ցերեկով առեւանգել է մի կնոջ` երեխայի հետ:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում, Մեծ Կոսինսկայա փողոցի 27-րդ տան մոտ: Չարագործը երիտասարդ կնոջը եւ նրա 5-ամյա դստերը բռնությամբ նստեցրել է Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան եւ հեռացել:
Ոստիկանությունն արդեն պարզել է մեքենայի տիրոջ ինքնությունը: Ըստ այդմ, նա Սմոլենսկի մարզի բնակիչ է, նրա անունը չի հաղորդվում: Ներկայումս որոնում են կասկածյալին, գրում է Utro.ru-ն:
Առեւանգված կինը 26 տարեկան է, դուստրը` 5: Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել է նրա հարազատներից մեկը:
Ոստիկանությունում որոշվում է փաստի առթիվ քրգործ հարուցելու խնդիրը:



























