Հուլիսի 10-ին, ժամը 18.40-ին քաղաքացի Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Լուսագյուղ համայնքում սելավաջրերը լցվում են իր տուն եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել սելավատարի խցանում: Հրշեջ-փրկարարների ուժերով խցանումը վերացվել է:


























