Սեւանա լճում խեղդվելու հերթական դեպքն է գրանցվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, հերթական միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին: Ջրային փրկարարական հերթապահ ջոկատն ահազանգ է ստացել, որ «Ծովինար» լողափի հատվածում խեղդվող մարդ է նկատվում: Դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել երիտասարդին`Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 16-ամյա Նարեկ Ալեքսանյանին: Պատանուն տեղում առաջին օգնություն է ցուցաբերվել: Տուժածին տեղափոխել են Սեւան քաղաքի հիվանդանոց, չնայած փրկարարների ջանքերին նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Բացի այդ, նախօրեին դեղորայքային թունավոորման երկու դեպք է գրանցվել: Մուրացանի հիվանդանեց են տեղափոխվել 2010թ. ծնված Լեւոնը: Երեխայի վիճակը բժիշկները միջին ծանրության են գնահատում: Հունիսի 11-ի գիշերը «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 1991թ. ծնված Մ. Պ.-ն: Այս տուժածի վիճակը եւս միջին ծանրության է:


























