Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հուլիսի 18-ին սպասվում է Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման գլխավոր թեման սիրիական հարցն է: Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սիրիայի կողմից թուրքական կործանիչփ խփելու միջադեպը եւ ռուսական կողմին կխնդրի իրենց տրամադրել ռադարների տվյալները:

Նշենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի վարչապետը զանգահարել էր Ռուսաստանի նախագահին եւ ցավակցություններ հայտնել ՌԴ հարավում տեղի ունեցած ջրհեղեղից զոհերի կապակցությամբ: