Իսրայելը մտադիր է 2015թ. Space IL նախագծի շրջանակներում մարդ իջեցնել Լուսնի վրա:
Ինչպես հաղորդում է «Կուրսորը», կազմակերպիչները համոզվածությամբ են խոսել Space IL նախագծի ավարտի ժամկետների մասին` հանդես գալով Կնեսետի տիեզերական հետազոտությունների հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Զեեւ Էլքինն ընդգծել է իսրայելական մշակումների բարձր մակարդակը: «Space IL նախագիծը ահռելի նշանակություն ունի Իսրայելի միջազգային կարգավիճակի, տիեզերական տեխնոլոգիաների հետագա զարգացման եւ բնական գիտությունների ուսումնասիրման համար»,- նշել է նա:
Space IL նախագիծը մեկնարկել է անցած տարվա դեկտեմբերին, եւ դրանով զբաղվում են երիտասարդ իսրայելցի գիտնականները:
Նրանք ներկայացնում են Իսրայելը Լուսնի յուրացման միջազգային մրցմանը: Մրցման հաղթողը 30 մլն դոլար կստանա:




























