Գերմանիայի իշխանություններր մտադիր են փոխհատուցումներ վճարել նախկին ԽՍՀՄ տարածքի Հոլոքոստից փրկված եւս 80 հազար հրեաների:
Ինչպես Deutsche Welle-ին վկայակոչելով գրում է «Ռոսբալտը», ԳԴՀ կառավարությունը եւ Գերմանիայի նկատմամբ հրեական գույքային հայցերի հանձնաժողովն արդեն համաձայնեցրել են ընդլայնել է նման վճարումների ենթակա անձանց օղակը:
Ընդհանուր առմամբ, Գերմանիայի կառավարությունը փրկված հրեաներին 245 մլն եվրո կվճարի: Տուժածներին 2556 եվրոյի համաժամանակյա վճարումներ կտրամադրվեն: Բացի այդ, Հոլոքոստից բոլոր փրկվածները միանման թոշակ կստանան` ամսական 300 եվրո, հստակեցնում է rbc-ն:
Դրամական փոխհատուցման հայտերի ընդունումն սկսվում է 2012թ. նոյեմբերի 1-ից: Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն կա Գերմանիայի նկատմամբ հրեական գույքային հայցերի հանձնաժողովի կայքում («Claims Conference»):



























